Քաղաքական 

Հնարավոր է՝ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը վարչապետին ճիշտ չի զեկուցում առկա իրավիճակը. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է. «Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։

Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք, ինչին ի պատասխան, մանկատուն ու գիշերօթիկ լուծարելը բավական չէր, հիմա էլ դադարեցվում է Մարալիկի ծննդատան գործունեությունը (ըստ թևածող լուրերի)...

Եվ երկրի՝ իր կարծիքով առաջին պաշտոնյային այս ամենը չի հետաքրքրում, և նա, մոռանալով մարդկանց կյանքը կտրուկ բարելավելու՝ իր երդումը, քայլում է Ճամբարակի սարերում ու հորդորում Հայաստանը ճանաչել՝ քայլելով...

Կամ էլ սեփական սեքսի տեխնիկական հնարավորությունների ու մարտավարության մասին հրապարակավ տխուր դատողություններ անող Աշխատանքի և սոցիալական հարցերի սորոսական նախարար Զարուհին և Առողջապահության հակածխախոտային պայքարի անխոնջ մարտիկ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը ճիշտ չեն զեկուցում առկա իրավիճակը...

Մնացածը հետո կասեմ, բայց սա վերջն է առաջին սերիայի...»:

Նույն շարքից