Հասարակություն 

Լավ լուր. Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Խոսնակ Գևորգ Դերձյանն իր էջում գրում է. «#ԼավԼուր. Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրյուն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա:

Հիշեցնեմ, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:

Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ»:

Նույն շարքից