Հայաստան Քաղաքական 

ԱՄՆ-ն անսպասելիորեն իր զինծառայողներին դուրս է բերում Քուվեյթի «Արիֆջան» բազայից

Քուվեյթի Պաշտպանության նախարար Ահմադ աս-Սաբահը հայտնել է, որ ԱՄՆ-ն իրեն տեղյակ է պահել առաջիկա երեք օրվա ընթացքում ամերիկացի զինծառայողներին «Արիֆջան» բազայից դուրս բերելու մասին, փոխանցում է Kuna գործակալությունը:

Քուվեյթցի նախարարն ԱՄՆ-ից ստացած լուրն անսպասել է անվանել և հայտնել է, որ հարցով բանակցություն է վարում Պենտագոնի ու ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ:

Նշենք, որ «Արիֆջան» բազան տարածաշրջանում կարևոր լոգիստիկ կենտրոն է ԱՄՆ-ի համար:

Նույն շարքից