Միջազգային Քաղաքական 

Քուվեյթի «Արիֆջան» բազայից ամերիկացի զինծառայողների հեռանալու մասին լուրերը սուտ են

Քուվեյթի «Արիֆջան» ռազմական բազայից ամերիկացի զինծառայողների դուրս բերելու մասին ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Arab News պարբերականը:

«Քուվեյթի կառավարությունը հերքել է իր բազայից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման մասին տեղեկությունները»,-ասված է հրապարակման մեջ:

Ավելի վաղ ամերիկացի զինծառայողների հեռանալու մասին տեղեկություններ տարածած Kuwait News Agency գործակալությունը հայտնել է, որ սոցկայքում իր էջը կոտրել են:

 

Նույն շարքից