Քաղաքական Միջազգային 

Հայտնի է դարձել Թրամփի հնարավոր արձագանքն ամերիկյան բազաներին իրանական հարվածին

Հայտնի է դարձել արձագանքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ցուցաբերել Իրաքում ամերիկյան բազաներին իրանական հրթիռային հարվածին: Ինչպես փոխանցում է CNN-ը, Թրամփը կարող է կատարել իր ավելի վաղ տված խոստումը՝ գնալով հակամարտության էսկալացիային:

CNN-ը հիշեցնում է, որ իրանական հարվածից առաջ Թրամփը խոստացել էր լուրջ հետևանքներով, եթե Իրանը որոշի պատասխանել գեներալ Սուլեյմանիի սպանությանը: Լրագրողները միևնույն ժամանակ չեն բացառում, որ ԱՄՆ նախագահը կարող է իրանական հարվածն ընկալել որպես արդար պատասխան գեներալի սպանությանը:

CNN-ի աղբյուրը նշում է՝ Թրամփն արդեն պատասխան խոստացել է, ուստի եթե արհամարհի իրանական հարվածը, կարող է թույլ ընկալվել:

 

Նույն շարքից