Հասարակություն 

Պապիկյանը Հայաստանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց Ղասեմ Սուլեյմանիի վախճանի կապակցությամբ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որտեղ այցելել և գրառում է արել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նշեց, որ ՀՀ կառավարության անունից իր ցավակցությունն է հայտնել Իրանի կառավարության ու ժողովրդին Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ղասեմ Սուլեյմանիի վախճանի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա լարվածությունն արագ տեղի կտա և երկու գործընկեր պետությունները կցուցաբերեն կամք:

«Մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը: Հայաստանի Հանրապետությունն այս հարցում միանշանակ է, մենք երկու գործընկերներին կոչ ենք անում նստել բանակցությունների և կանխել հետագա լարվածությունը»:

Հարցին, թե ինչպիսի սպառնալիքներ կան մասնավորապես Հայաստանի նկատմամբ, նախարարն ասաց, որ այս պահին որևէ սպառնալիքի մասին խոսք չկա, մնացած մեկնաբանությունները կտան ԱԳՆ-ն և համապատասխան գերատեսչությունները:

 

Նույն շարքից