Հասարակություն 

Կանադայի մայրաքաղաքում կրակ են բացել մարդկանց վրա. Մեծ թվով վիրավորներ կան

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:

Միջադեպի արդյունքում մեծ թվով վիրավորներ կան: Նրանց հստակ թվի մասին դեռ տեղեկություններ չկան: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Ոստիկանությունն արդեն դիմել է քաղաքացիներին, հորդորելով շրջանցել միջադեպի վայրը:

Նույն շարքից