Քաղաքական Միջազգային Բարի օր 

Պաշտոնական Մոսկվան մեկնաբանել է ամերիկյան բազաներին իրանական հրթիռային հարվածը

Իրաքում ամերիկյան բազաներին իրանական հրթիային հարվածը վկայում է լարվածության այն աճի մասին, ինչի վերաբերյալ Ռուսաստանն ավելի վաղ զգուշացրել էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այս գիշեր տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած օպերացիան կրում է «Նահատակ Սուլեյմանի» անվանում և պատասխան է այն օպերացիային, որի արդյունքում սպանվեց Ղասեմ Սուլեյմանին:

Նույն շարքից