ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ռուսաստան կատարելիք այցը որևէ կապ չունի իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սուլեյմանին սպանվեց հունվարի 3-ին, Բաղդադում ամերիկյան օդային հարվածի արդյունքում: