Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է. «Նոր տարվա շեմին բազմաթիվ դպրոցականներ դիրքեր ծանրոցներ և շնորհավորական բացիկներ էին ուղարկել։
Այս դիրքում Մարտակերտի դպրոցականներն էին ուղարկել։ Զինվորներն ամեն մեկն իր անկյունում կարդում էր իրեն հասցեագրված նամակը և հուզվում։
Բոլորին միավորողը փայլող աչքերն էին ու անսահման հպարտությունը»։