Քաղաքական Միջազգային 

Ռոհանին ԱՄՆ-ին հորդորում է իմաստուն գործել՝ զգուշացնելով ավելի վճռական գործողությունների մասին

ԱՄՆ իշխանությունները հետագա կտրուկ քայլեր չեն անի Իրանի դեմ, եթե որոշեն իմաստուն գործել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Եթե նրանք իմաստուն են, այս փուլում որևէ քայլ չեն ձեռնարկի»,-ասել է նա նախարարների հետ հանդիպմանը:

«Մենք հստակ ցույց տվեցինք, որ ետքայլ չենք անելու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է ևս մեկ հանցագործություն գործել, պետք է իմանա, որ մեր պատասխանն ավելի վճռական է լինելու»,-հավելել է Իրանի նախագահը:

CNN-ն իր հերթին հայտնում է, որ առաջիկա ժամերին Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալու: Ենթադրվում է, որ նա խոսելու է այն մասին, թե ինչպես պետք է ԱՄՆ-ը պատասխանի իրանական հրթիռային  հարվածին:

Նույն շարքից