Ամերիկացիների մեծ մասը չեն աջակցում Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով Ipsos and Reuters-ի հարցման արդյունքներին:
Հարցումն արվել է Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո:
Հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 53 տոկոսը դժգոհ են Թրամփի գործողություններից: Այս ցուցանիշը 10 տոկոսով գերազանցում դեկտեմբերի ցուցանիշը: Հարցվածների 39 տոկոսը կտրականապես դեմ են նախագահի որոշումներին:
Իրանի մասով ԱՄՆ նախագահի գործողություններն աջակցում են ամերիկացիների 37 տոկոսը: 10 տոկոսը դժվարացել են պատասխանել:
Բացի դրանից, հարցվածների 10 տոկոսի կարծիքով ԱՄՆ-ի առջև այսօր կանգնած ամենակարևոր խնդիրը պատերազմն ու արտաքին հակամարտություններն են: Այս քաղաքացիների գրեթե 2/3-ն անհանգստացած են Իրանի հետ կոնֆլիկտով: