Տեսանյութեր Հասարակություն 

Ավիաընկերության նախագահը հազիվ է զսպել արցունքները՝ Իրանում կործանված օդանավի մասին խոսելիս /Տեսանյութ/

Ուկրաինայի միջազգային ավիաուղիների նախագահ Եվգենի Դիխնեն չի կարողացել զսպել արցունքները Կիևի օդանավակայանում՝ միաժամանակ դիմելով Իրանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: Այս մասին հայտնում է Լայֆը։

«Ավիաընկերության թիմի անունից խորին ցավակցություն եմ հայտնում օդանավում գտնվող մարդկանց ընտանիքներին: Այն մեր լավագույն օդանավերից մեկն էր, որն ուներ հուսալի անձնակազմ»,-ասել է Դիխնեն։

Նա ավելացրել է նաև, որ ավիաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցնում է թռիչքները դեպի Իրան։

Նույն շարքից