Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել զինված ուժերում։
2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Ինչպես միշտ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով /Ինքնասպանության հասցնելը/։
Քանի դեռ զինված ուժերից արմատախիլ չեն արվել հանցավոր բարքերն ու ոչ ֆորմալ ինստիտուտները, քանի դեռ չեն վերացվել այսպես կոչված չգրված օրենքներով հարցեր լուծելու տխրահռչակ ավանդույթը, քանի դեռ չեն բացահայտվել տարիներ շարունակ զինված ուժերում տեղի ունեցած բոլոր մահվան դեպքերն ու դրանց մեղավորները չեն ենթարկվել պատասխանատվության, ցավոք սրտի մենք միշտ լսելու ենք այսպիսի բոթեր․․․»: