Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն հաստատելու բոլոր նրանց հետ, ովքեր ձգտում են դրան. Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն հաստատելու Իրանի հետ և հույս ունի, որ Թեհրանը ներդաշնակ հարաբերությունների մեջ կլինի աշխարհի մյուս բոլոր երկրների հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ:

«Դիմում եմ Իրանի ժողովրդին և կառավարությանը: Մենք ուզում ենք, որ դուք ունենաք մեծ ապագա, որին արժանի եք: Ձեր երկրին բարգավաճում և ներդաշնակ հարաբերություններ աշխարհի երկրների հետ: ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն հաստատելու բոլոր նրանց հետ, ովքեր ձգտում են դրան», - հայտարարել է Թրամփը:

Թրամփը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է սկսի ավելի ակտիվ դերակատարում ունենալ Մերձավոր Արևելքում: «Այսօր ես կխնդրեմ ՆԱՏՕ-ին ունենալու ավելի զգալի ներգրավվածություն Մերձավոր Արևելքի գործողություններում», -ասել է ԱՄՆ նախագահը:

Սակայն Թրամփը չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլեր է ակնկալում ՆԱՏՕ-ից:

Նույն շարքից