Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուղիղ մեկ տարի առաջ քրոջս որդին զորակոչվեց Հայոց բանակ:
Մի քանի օր առաջ այցելեցի մարտական դիրքեր եւ հանդիպեցի նաեւ նրան։ Ոտքերս ավելի ամուր կառչեցին հողին, որովհետեւ տեսա նրան տղամարդ դարձած, ավելի ուժեղ, վստահելի, հայրենասեր։
Այո', բանակային երկու տարին ամենակարեւորն է տղայի կյանքում։ Եվ տա Աստված, որ յուրաքանչյուր արու զավակ արժանանա բանակ զորակոչվելուն։
Խաղաղություն մեր սահմաններին...»: