Հասարակություն Ռազմական 

Ամերիկյան վնասված բազան իրանական հրթիռային հարվածներից հետո

analitik.am

Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան Էյն-Ալ-Ասադ վնասված բազայի նկարները հայտնվել են համացանցում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամենայն հավանականությամբ արբանյակից արված նկարներից երևում է, որ ամերիկյան բազայում առնվազն 5 կետ վնասվել է: Լուսանկարներն արվել են  UTC ժամանակով ժամը  07:52-ին:

Հրթիռային հարվածի արդյունքում վնասվել է մի քանի ռազմական օդանավ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տուժածներ և զոհեր չեն եղել, քանի որ վաղ նախազգուշացման համակարգը ժամանակին է գործել:

 

Նույն շարքից