Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն խոստացել է պատասխան ստանալ Իրանից ուկրաինական Boeing 737 ուրևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ, որի հետևանքով մահացել է 167 ուղևոր, այդ թվում՝ 63 կանադացի:
Վարչապետը ցավակցել է զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ կանադացիները կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նա նաև խոստացել է, որ անձամբ կապահովի պատահարի մանրակրկիտ ուսումնասիրությունը:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները աղետի պատճառը համարել են շարժիչի բռնկումը: