Հասարակություն 

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին ռմբակոծել են

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, կանաչ անվտանգության գոտին կրկին ռմբակոծել են: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով՝ Al-Mayadeen-ին:

Այն տարածքում, որտեղ գտնվում են վարչական շենքերը և դեսպանատունը, երկու հրթիռ է պայթել:

Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Կանաչ գոտու վրա հարձակման մասին հաղորդվել է նաև հունվարի 5-ին: Արդյունքում տեղի բնակիչներից առնվազն մեկ ընտանիք վիրավորվել են:

Նույն շարքից