Իրանի կողմից ամերիկյան բազաների վրա արձակված օդային հարվածից հետո British Airways ավիաընկերության ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը՝ խուսափելով թռչել Իրաքի տարածքով։ Այս մասին հայտնում է Mirror-ը:
Թռչելով Մումբայից Լոնդոն՝ Boeing 777 ինքնաթիռն արտակարգ շրջադարձ է կատարել Իրաքի օդային տարածքում: Ինքնաթիռը թռել է Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի, այնուհետև Միջերկրական ծովի վրայով և վայրէջք կատարել Աթենքում՝ վերալիցքավորելու համար:
