Քաղաքական Միջազգային գլխավոր 

Պատմությանը հայտնի է դեպք, երբ Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկխոսելու ուղիղ խողովակը մի պահ Հայաստանով է անցել. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է. «Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում.

Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով շփումը ուղակի արգելված է եղել:

Սակայն պատմությանը հայտնի է դեպք, երբ այդ խողովակը մի պահ Հայաստանով է անցել և դա ոչ այդքան վաղ անցյալում»:

Նույն շարքից