Հասարակություն 

Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին. Էրիկ Կարապետյան

Երգիչ Էրիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:

Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:

Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:

Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»։

 

Նույն շարքից