Հասարակություն 

Բրիտանիայի թագուհին արձագանքել է թոռնիկի որոշմանը, ով հրաժարվեց թագավորական կարգավիճակից

Մեծ Բրիտանիայի թագուհին արձագանքել է իր թոռնիկի՝ արքայազն Հարիի որոշմանը, ով հրաժարվել է թագավորական կարգավիճակից, ինչի մասին չի խորհրդակցել Բուքինգեմյան պալատում: Այս մասին գրում է The Times-ը:

Պալատաի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հասկանում են Հարիի ու Մեգանի որոշումը, սակայն կարգավիճակից հրաժարվելու հարցերը բարդ են, դրանց լուծման համար ժամանակ է պետք:

Ավելի վաղ արքայազն ու նրա կինը պաշտոնական հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում են իրենց թագավորական կարգավիճակից և պատրաստվում են ֆինանսական անկախությունձեռք բերել՝ իրենց ժամանակը նվիրելով որդուն և բարեգործական կազմակերպություններին: Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ շարունակում են աջակցել նորին մեծություն թագուհուն:

 

Նույն շարքից