ԱՄՆ-ը պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցային սեղանի շուրջ նստել Իրանի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթի նամակին, որն ուղղվել է ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Նամակում նշվում է, որ նման միջոցառումները կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի հնարավոր լինի կանխել միջազային անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգը:
Ինչ վերաբերում է Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, ամերիկացի չինովնիկը նշել է, որ այն արդարացվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, որն ինքնապաշտպանության իրավունք է տալիս