Հայաստան Քաղաքական 

Ինչու Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազատվեց պաշտոնից

Ինչպես արդեն հայտնել ենք, Վլադիմիր Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի պաշտոնից: Այս մասին իր էջում հայտնել է նաև հենց Կարապետյանը:

Հարկ է նշել, որ ոչ վարչապետի որոշման, ոչ էլ Կարապետյանի գրառման մեջ պաշտոնանկության պատճառները չեն հայտնվում:

Իսկ հանրությունը տարբեր կերպ է արձագանքում Կարապետյանի պաշտոնանկությանը՝ ոմանք ուրախ են, քանի որ ազատվել են «մունաթ եկող» գործչից, իսկ ոմանք էլ ցավով են խոսում պաշտոնանկության մասին: Օրինակ Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը գրում է. «Շատ պրոֆեսիոնալ և նվիրված կատարում էիր այդ գործը, իրոք ափսոս»:

Նույն շարքից