Տեսանյութեր Քաղաքական 

Մյուս Ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է սկսել հենց այսօրվանից. Նիկոլ Փաշինյան

2019 թվականն իսկապես հաջողված տարի էր: 2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ խնդիրները, իսկ 2020 թվականը մեզ համար ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան կդառնա։ Ես կարծում եմ, որ 2020 թվականը բավականին լավ ենք սկսել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, տոնական օրերy նոր ձևով անցկացնելու առաջարկը, ըստ էության ընդունվել է, ինչի ապացույցն այն է, որ Երևանի ու ընդհանրապես Հայաստանի փողոցներում կարելի է մեծ թվով զբոսաշրջիկների հանդիպել. «Թվերը դեռ ամփոփված չեն, սակայն առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է: Հարկ է արձանագրել, որ այս հարցում ոչ երկրորդական նշանակություն են ունեցել այն որոշումները, որոնք մենք կայացրեցինք Ամանորյա տոնակատարությունների հետ կապված»:

Փաշինյանն ասաց, որ ցայտնոտային ժամանակահատվածն ավարտվել է, և մյուս Ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է սկսել հենց այսօրվանից: Վարչապետը կարծում է, որ առհասարակ բոլոր միջոցառումները պետք է պլանավորել և հնարավորինս բացառել մեկ անձից գնումներ կատարելու պրակտիկան:

Նույն շարքից