Հասարակություն 

Ֆրանսիական ինքնաթիռի շասիում երեխայի դի է հայտնաբերվել

Աբիդջանից Փարիզ թռչող ինքնաթիռի շասիում հայտնաբերվել է մոտ 10 տարեկան տղայի դի։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությունում իրենց աղբյուրներին:

«Air France» ավիաընկերությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ երեխան գաղտնի ինքնաթիռ է մտել, և նրա դին հայտնաբերվել է երեկ առավոտյան, Չարլզ դե Գոլի օդանավակայանում:

Դին հայտնաբերվել է Կոտ դ 'Իվուարից թռչող ինքնաթիռում վայրէջքի համար օգտագործվող սարքավորումների խցիկում, ասվում է հաղորդագրության մեջ:

Երեխայի մահվան փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:

«Ավիաընկերությունը ցավակցում է մարդկային ողբերգության կապակցությամբ»,-ասված է Air France-ի թվիթերյան էջում, չնայած՝ մահացածի տարիքը նշված չէ:

Ոստիկանությունը նշել է, որ ինքնաթիռում թաքնվելու նման փորձերը ծայրաստիճան հազվադեպ են պատահում, և շատ դեպքերում մարդը գործնականում գոյատևելու ոչ մի հնարավորություն չունի՝ հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը և թթվածնի պակասը:

Նույն շարքից