Տեսանյութեր Հասարակություն 

Երբ մարդիկ օդանավակայանի անցագրային կետից դուրս են գալիս, ենթարկվոմ են խմբակային հարձակման․ Նիկոլ Փաշինյան

Մենք սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, ինչի համար կան կոնկրետ ազդակներ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ շուտով սկսելու են բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստանի Հանրապետություն. «Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներն իրենց լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել, որպես զբոսաշրջային հիմնական ուղղություն»:

Փաշինյանի խոսքերով տուրիզմի ոլորտում շատ անելիք կա, պետք է բարձրացնել սպասարկման մակարդակը, լուծել դրա որակի հարցը. «Պետք է մտածենք, շփման որոշակի կուլտուրա սերմանելու մասին»:

«Պետք է օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին մտածենք: Հայաստանի օդանավակայաններում շարունակվում են այն տեսարանները, երբ անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այս խնդիրները պետք է լուծել»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է տեղեկատվական թերթիկներ պատրաստել տաքսիների ու ամեն ինչի մոտավոր գների մասին. «Երբ ես շփվել եմ զբոսաշրջիկների հետ, հասկացել եմ, որ վերջին 30 տարվա ընթացքում օրակարգը չի փոխվել:

Նույն շարքից