Տեսանյութեր Հասարակություն 

Թվում է, թե՝ մարդ է էլի, թքում է, թող թքի իր համար. Նիկոլ Փաշինյանը որոշել է պայքարել փողոցում թքելու դեմ

 

 

Սինգապուրում փոփոխությունները սկսվել են, երբ սկսել են պայքարել փողոցում թքելու դեմ: Սահմանվել են մեծ տուգանքներ, ինչն արդյունք է տվել: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվում է, թե՝ մարդ է էլի, թքում է, թող թքի իր համար, սակայն սա քաղաքակրթական խնդիր է: Երբ տուրիստը ՀՀ-ում որևէ տեղ զուգարան է մտնում, հասկանում է, թե ինչպես է այս երկիրն իրեն վերաբերում: Պետք է սնանկացնել այն բիզնեսմեններին, ովքեր իրենց ռեստորաններում ոսկեջրած աթոռներ են դնում, սակայն կոտրած ու կեղտոտ ունիտազներ ունեն իրենց ռեստորանների զուգարաններում: Այդ մարդկանց գործունեությունը պետք է արգելել մինչև այն պահը, երբ նրանք կունենան նորմալ աթոռներ ու ոսկեջրածին մոտ զուգարաններ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, պետք է քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակից լինել օրինախախտներին հայտնաբերելու ու պատժելու հարցում, ինչի արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանում օրինակ հարկային տեսուչ պետք չէ, քանի որ քաղաքացին ավելի լավ է անում այդ գործը. «Իդեալական կլինի, եթե մենք տեսուչի կարիք չունենանք: Իդեալական կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտություն չլինի, երբ ամեն պաշտոնյա ինքը կլինի ամենամեծ դատավորն ու քննիչն իր նկատմամբ: Եթե այս քաղաքակրթական խնդիրը չենք լուծում, պետք է հակառակ ճանապարհով գնալ՝ մահապատիժների, ձեռք կտրելու և այլն: Սակայն մենք գնում ենք առաջին ճանապարհով»:

 

 

 

 

Նույն շարքից