Հայաստան Տեսանյութեր Քաղաքական 

Չաշխատող մարդը երբեք լավ չի ապրելու. Նիկոլ Փաշինյանը հորդորում է վեր կենալ բազմոցից

Հայաստանում բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթահարելու միջոցն աշխատանքն է: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք աշխատանքի համար բավարար դաշտ ենք ստեղծել, որպեսզի քաղաքացինեը սեփական մտքով, աշխատանքով, գաղափարներով հնարավորություն ունենան վաստակել իրենց օրվա հացը: Եթե ինչ-որ հարցերում կառավարության աջակցության անհրաժեշտություն կլինի, մենք այն կտրամադրենք: Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը: Մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, որպեսզի պոտենցիալ ծառայություն մատուցողների և ստացողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ: Սա է Հայաստանում լավ ապրելու մոդելը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, այն մարդիկ, ովքեր չեն աշխատում, չեն կարող լավ ապրել. «Երբեք որևէ երկրում չաշխատող մարդը լավ չի ապրել: Մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքն, օգնի կառավարությանն օգնել իրեն առնվազն վեր կենալ բազմոցից: Իսկ լավ ապրելու երկարաժամկետ բանաձևը կրթությունն է: Կրթություն ասելով նկատի ունեմ նաև ամենօրյա կրթությունը, քանի որ մարդը ողջ կյանքի ընթացքում կրթական պրոցեսի մեջ է, եթե դուրս եկավ այդ պրոցեսից, կձախողվի»:

Նույն շարքից