Հայաստան Քաղաքական 

Վլադիմիր Կարապետյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,-ասել է նա։

Հարցին՝ պոզիտիվ  տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանել է․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ աշխատել եմ փայլուն թիմի հետ, եւ սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձեւով»։

Նա չի պարզաբանել՝ արդյո՞ք աշխատանքի առաջարկ ստացել է։

Հարցին՝ իրենից դժգոհություններ եղել են, Կարապետյանն  ասել է․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Պարզաբանող հարցին՝ իր ազատումը իրենից դժգոհ լինելու հե՞տ էր կապված, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ շատ պոզիտիվ եմ տրամադրված, դրանով ամեն ինչ ասված է»։

 

Նույն շարքից