Հասարակություն Բարի օր 

Գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են. Նիկոլ Փաշինյան

Գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են՝ այն պայմանով, որ դա նրանք անում են իրենց անձնական կոնկրետ խնդիրները լուծելու համար: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն առաջարկում է, որ ամեն մարդ իր ներուժն օգտագործի հանրային, ոչ թե իր նեղ անձնական շահի համար. «Մենք պետք է որպես մի երկիր, հանրություն, ընտանիք մեր ընդհանուր գործերը կարգավորենք»:

Այս համատեքստում Փաշինյանը խոսեց նաև «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսի մեկնաբանությունների մասին. «Մեկնաբանություններ եղան, թե կառավարության ղեկավարը կստանա «ժողովրդի հոր» կարգավիճակ: Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր գոյություն չունեն, կան զավակներ, եղբայրներ, քույրեր: Մենք ասել ենք, որ կառավարության և ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: Մենք ժողովրդի հայր, կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, քանի որ ժողովուրդը մեր գործատուն է: Իսկ եթե «հայր» լինելու անհրաժեշտություն կա, ապա «հայրն ու մայրը» ժողովուրդն է, իսկ մենք սպասավորներ ենք»:

 

Նույն շարքից