Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ իր ցավակցություններն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. «Ես համոզված եմ, որ գեներալի հիշատակը կմնա Իրանի բարեկամների սրտերում, և Իրանը կհաղթահարի այս ծանր փորձությունը»,-նշել է գեներալը: