Իրանում վթարի ենթարկված և 177 մարդու կյանք խլած ուկրաինական օդանավը բռնկվել է մինչ գետնին բախվելը։ Այս մասին ասվում է Իրանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ ականատեսների, կրակը տեսանելի է եղել ինքնաթիռի վրա, ապա տարածվել ինքնաթիռի ներսում»,-նշվում է փաստաթղթում:
Ըստ գերատեսչության, ինքնաթիռի թռիչքի ուղին ցույց է տալիս, որ համակարգի խափանումից հետո այն շրջադարձ է կատարել դեպի օդանավակայան: Միևնույն ժամանակ, օդաչուները չեն հայտնել ինքնաթիռում առաջացած արտակարգ իրավիճակի մասին: