Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել Իրանում Boeing 737-800 օդանավի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին: Կիևի Բորիսպոլ օդանավակայանից, որտեղ այցելում են մահացածների հարազատներն ու ընկերները, լուսանկարներ է հրապարակել ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 օդանավը վթարի է ենթարկվել երեկ՝ հունվարի 8-ին, Իրանում։ Օդանավի և հսկիչ կայանի հրամանատարական կազմի միջև կապն ընդհատվել է թռիչքից անմիջապես հետո:
Ծաղիկներ և մոմեր Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայանում՝ ի հիշատակ օդանավի անձնակազմի անդամների։

Օդանավն այրվել է դեռևս օդում, պատմել է աղետի ականատեսը:

Վթարի ենթարկված ուկրաինական ուղևորատար Boeing 737-800 ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկի ազգականը սգում է Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայանում։

Ուղևորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Ոչ ոք չի փրկվել վթարից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել վթարի հետևանքով զոհվածներին:

Մարդիկ շարունակում են ծաղիկներ բերել Կիևի օդանավակայան։

Զոհվածների ընտանիքներին և ընկերներին ցավակցություններ են հղում ամբողջ աշխարհում:

Ծաղիկներ Կիևում Իրանի դեսպանատան մոտ։
