Տեսանյութեր Հասարակություն 

Չլսեցի՞ր, հելնենք կասեմ. Մարտի 1-ի տուժածի իրավահաջորդը սպառնաց պաշտպաններին. Լարված իրավիճակ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Քիչ առաջ խոսքով հանդես եկավ Մարտի մեկի տուժածներից մեկի իրավահաջորդը, ով դիմելով փաստաբաններին և մյուսներին, հարցրեց. «Եթե նրանք լինեին մեր տեղը, ինչպե՞ս կզգային իրենց»:

Քաղաքացին պահանջեց հարգել մարտի 1-ը, չփորձել  այլ երևույթներ պատկերացնել. «Թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»:

Պաշտպանական կողմից արձագանքը չուշացավ: Փաստաբանները դատավորից պահանջեցին կարգի հրավիրել տուժողի իրավահաջորդին:

«Ի՞նչ ասացիք»,-ասաց Ալումյանը:

«Չլսեցի՞ր, հելնենք կասեմ»,-արձագանքեց տուժողի իրավահաջորդը:

Դատավորը պահանջեց վերջ տալ բանավեճին: Մարտի 1-ի տուժածին «ռազբորկան» վերջ տալ պահանջեց նաև Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպաններից Սեդա Սաֆարյանը:

Նշենք, որ բանավեճ սկսվեց նաև դահլիճում:

Բանավեճին միջամտեց նաև Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ հայտարարելով, որ տուժածի իրավահաջորդի կողմի լեզվական վրիպում է եղել:

Նույն շարքից