Հայաստան Քաղաքական 

Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում. Քաղաքագետ

Քաղաքական գործունեություն չի կարող իրականացվել առանց քաղաքական մտքի, իսկ դրա համար անհրաժեշտ է մտքի արտադրության գործընթաց՝ մտածողություն:

Մտածողության մասին գիտությունը ստեղծել է Արիստոտելը, ով դա բաժանել է երեք հատվածի՝ հասկացություններ, դատողություններ և եզրակացություններ:

Կանտը առաջ է գնացել և մտածողությունը բաժանել է երկու հատվածի՝ անալիտիկ և սինթետիկ մտածողություն:

Սակայն 1990-ական թվականներից մտածողության տեսության մեջ նոր հասկացողություն է մտել՝ կլիպային մտածողություն:

Կլիպային մտածողությունը հատկապես սկսել է տարածվել ինտերնետի դարում:

Ինչու այսքան հեռվից սկսեցի: Այսօրվա Հայաստանի քաղաքական միտքը հասկանալու համար, պետք է ըմբռնել կլիպային մտածողության էությունը:

Օրինակ, պետք է միախառնել Իրանի և տարածաշրջանի ճգնաժամը, Արցախի հարցը, բլինչիկի և զուգարանների խնդիրները և դրա վրա կառուցել կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղերձները, ինչը և կատարվում է: Ու, ամենաէականն, այն է, որ այդ հատվածական կլիպները հանրությունն ավելի լավ է մարսում, քան եթե այդ չորս կարևոր խնդիրները վերլուծվեր ու հանրությանը ներկայացվեր ավանդական՝ անալիտիկ ու սինթետիկ մտածողության եղանակով:

Հ1-ն այսօրվա կառավարության մտածողության լավագույն հայելին է՝ բացարձակ գորշ, անհետաքրքիր, անմիտ հաղորդումներ, կամ հաղորդումների բացակայություն:

Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից