Միջազգային Քաղաքական 

Աշխարհը չեն կառավարում լավ սպառազինությամբ. Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Դոնալդ Թրամփին

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը բանավեճի մեջ է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել էր ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական հզորության մասին:

Հունվարի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերն այսօր ուժեղ են, քան՝ երբևէ. «Մեր հրթիռները մեծ են, հզոր, դիպուկ, մահացու ու արագ: Աշխատանքներ են տարվում շատ գերձայնային հրթիռների ուղղությամբ»:

Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ աշխարը կառավարում են ոչ թե հիանալի սպառազինությամբ, այլ մարդիկ. «Իսկ մեր տարածաշրջանի մարդիկ ուզում են, որ ԱՄՆ-ը հեռանա»:

Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր՝ եկել է Մերձավոր Արևելքում ամերիկյան չարագործ ներկայությանը վերջ տալու ժամանակը:

Նույն շարքից