Քաղաքական Միջազգային 

Մենք ավելի դաժան վրեժ ենք լուծելու ԱՄՆ-ից. Իրանցի գեներալ

Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի կողմից հասցված հրթիռային հարվածի ֆոնի վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Աբդոլլա Արաղին հայտարարել է, որ ԱՄՆ-ին ավելի մեծ վրեժ է սպասվում:

«Իրանն առաջիկայում ավելի դաժան վրեժ է լուծելու թշնամուց»,-կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:

Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան բազաներին հարվածեց հունվարի 8-ին՝ պատասխանելով այն օդային հարվածին, որի արդյունքում մահացավ Ղասեմ Սուլեյմանին:

Նույն շարքից