Հասարակություն 

Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլև համայն մարդկության համար ծանր կորուստ է. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն իր էջում գրում է. «Այսօր գրառում կատարեցի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի բացված սգո մատյանում:

Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլև համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել և անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ճիրաններից փրկելով ոչ միայն Մերձավոր Արևելքի մահմեդականներին, այլև քրիստոնյաներին և մյուս դավանանքների, շատ ազգությունների ներկայացուցիչների, գեներալ Սոլեյմանիի մահը մեծ կորուստ է, նրա վաստակն՝ անուրանալի, ինչի կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին։

Պատիվ ունեմ»:

Նույն շարքից