Հասարակություն 

Ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանը նման Պապ թագավորին, Արտաշես 1-ին

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է, շատերը նրան չեն սիրում, մի մասը պաշտում է, ինչը նորմալ է: Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները մեր պատմության ամենածանր շրջաններից էր ու վերջանահաշվում նա հաղթած դուրս եկավ ու 1998թ-ին լքեց նախագահի պաշտոնը ինքնակամ:

Իմ խորին համոզմամբ՝ եթե մենք ունեցել ենք քիչ թե շատ գլոբալ մտածող պետության ղեկավար, ապա դրանցից մեկը հաստատ Լևոն Տեր-Պետրոսյանն է, այդպիսին է եղել Պապ թագավորը, Արտաշես 1-ինը, թերևս Քոչինյանը և ևս միքանի հոգի: Գլոբալ մտածող մարդիկ տեսնում են իրենց երկիրը գոնե տարածաշրջանի համատեքստում առնվազն 10-15 տարվա կտրվածքով ու դա շատ կարևոր է՝ պետության ապագան պլանավորելու համար: Կարծում եմ՝ նույնիսկ հաջորդող բոլոր ղեկավարները, ղեկավարելու ձգտում ունեցող մարդիկ պետք է շփվեն Տեր-Պետրոսյանի հետ, սովորեն նրանից: Իհարկե մոտեցումներ կան, որ ես էլ չեմ ընդունում, ես էլ եմ համարում դրանք սխալ, բայց որ այս պահին Հայաստանում ապրող գլոբալ մտածող ու գլոբալ կապեր ունեցող մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, դրանում կասկած չունեմ: Օրինակ ես շատ կուզեի, որպեսզի առաջին նախագահի հետ զրուցելու հնարավորություն ունենաի:

Հ.Գ

Գիտեմ, որ Հայաստանում խիստ անհանդուրժողականության մթնոլորտ է, չենք կարող լավ բան ասել մեր երկրի ոչ մի ղեկավարի մասին, բայց կանցնի այս շրջանը ու երկիրը կհանդարտվի, մարդիկ կսկսեն մտածել այլ ոչ թե գործել ինստինկտներով և միայն այդ ժամանակ երկիրը կկանգնի Սինգապուր դառնալու ճանապարհին: Կենցաղային մտածող մարդիկ պետք է տեղ չունենան երկարաժամկետ պլանավորում ենթադրող պաշտոններում, ղեկավարը չպետք է իմանա,թե ինչ է փողը, ինչպիսի տեսք ունի դա: Հույս ունեմ՝ հասկացողը հասկացավ:

Զոհրապ Եգանյան

Նույն շարքից