168.am-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ արեց բոլորին՝ տոներին հրաժարվել ավանդական բլինչիկից ու ճոխ կերակուրներից, մինչդեռ ինքն անձամբ դժվարացավ կառավարել իր ախորժակն ու օգտվեց բոլոր բարիքներից՝ բդից մինչև բլինչիկ։
Մինչ վարչապետի ամանորյա օրակարգին անցնելը՝ հիշեցնենք, թե ինչպես էր հենց տարեմուտի գիշերը նա իր ընտանիքով Հանրապետության հրապարակից անմիջապես ճողոպրել բարձրակարգ ռեստորան։
Հիշեցնենք, բդից ու «ստալիչնիից» հրաժարվելու վարչապետի կոչին հավատացողները հեռախոսներով նկարել էին, թե ինչպես է նա Հանրապետության հրապարակում Նոր տարին վեհաշուք արարողակարգով դիմավորելուց հետո փախչում մոտակա ռեստորան, որպեսզի տարեմուտը նշի իր աթոռին վայել ծանրացած սեղանի շուրջ՝ ընտանիքի ու սիրելի աներորդու՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
Պետք է նկատել, որ Փաշինյանն այդ ռեստորանային վայելքի լուսանկարներից այդպես էլ չհրապարակեց, այդ մասին որևէ գրառում չկատարեց ֆեյսբուքյան իր էջում։
Իսկ հրաժարվե՞լ էր վարչապետը համեմունքներով ապխտած բդից, հնդուհավից ու «ստալիչնիից»՝ հարցադրումով դիմեցինք նրա թիմակիցներին։
Պատասխանը խուսափողական էր։ Վարչապետի ամանորյա օրակարգից տեղեկացանք, որ Հանրապետության հրապարակից հետո նա հենց նույն օրը տեղափոխվել է հայրական տուն՝ Իջևան, որտեղ վարչապետ դարձած որդուն հարգել-պատվել են ըստ արժանվույն: Ճոխ սեղանների շուրջ Փաշինյանը, բնականաբար, բաժակ է խփել նաև քավորի ընտանիքի հետ»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում