Իրանցի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն բացատրել է ամերիկյան բազաներին հարվածի արդյունքում զոհերի բացակայությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գեներալի խոսքերով, Իրանը հրթիռային հարված չի հասցրել ամերիկացի զինվորներին սպանելու համար, այլ ցանկացել է վնաս հասցնել Վաշինգտոնի ռազմական մեքենային:
Իրանցի գեներալը հավելել է, որ հրթիռային հարվածը դարձել է ամբողջ տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների սկիզբ: Նրա խոսքերով, Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար իրական վրեժը կլինի Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ին արտաքսելը: