Բելառուսական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրտսեր որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի վերջին լուսանկարների վրա: Լուսանկարներն արվել են Մինսկում Սուրբ Ծննդյան հոկեյի մրցաշարի ժամանակ, որին մասնակցել է նաև հանրապետության ղեկավարը:
Բելառուսի առաջնորդի կրտսեր որդու արտաքին տեսքի վերաբերյալ փոփոխությունների մասին առաջիններից մեկը գրել է The Village Belarus-ը․ «Կոլյա Լուկաշենկոն գրեթե կես տարի նոր լուսանկարներ չէր հրապարակել: Անցած չորս ամիսների ընթացքում տղան ավելի առնական է դարձել և հասունացել»,-գրել են խմբագրությունից: