Գլխավոր Հասարակություն 

7 վարկած, որոնցից 3-ը գաղտնի են պահվում. Ինչու Իրանում կործանվեց ուկրաինական օդանավը

analitik.am

Իրանում ուկրաինական օդանավի կործանման պատճառների մասով Ուկրաինայում քննարկում է 7 վարկած, որոնցից 4-ի մասին բարձրաձայնվել է, 3-ը գաղտնի են: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

Վթարի պատճառների հիմնական վարկածը դեռ չկա: Դանիլովի խոսքերով, պետք է շատ զգույշ գործել .«Մենք հիմա աշխատում ենք իրանական կողմի հետ, որպեսզի մաքսիմալ հասանելիություն ունենանք: Դեպքի վայրում ևս աշխատողներ կան»:

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ միջադեպի քննությամբ զբաղվում են լավագույն մասնագետները, որոնք կան երկրում:

Նույն շարքից