Ավստրալիացի միլիարդատեր Էնդրյու Ֆորեստը հայտարարել է, որ 48 միլիոն դոլար նվիրատվություն կանի երկրի արևելյան ափին անտառային հրդեհներից տուժած համայնքները վերակառուցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC-ին։
Ըստ Ֆորեստի, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներից ներգրավված ավելի քան 1,2 հազար մարդու կամավոր բանակ ստեղծելու համար կհատկացվի 6,8 միլիոն դոլար: Նրանք կաշխատեն հրդեհային գոտիներում՝ ավերված համայնքների վերակառուցմանը նպաստելու համար։