Սլովենիայի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձին, ով այսօր՝ հունվարի 9-ին այրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փայտե արձանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press-ին։
Վերոնշյալ արձանը տեղադրվել է անցյալ տարի Սլովենիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում: Արձանը պատկերել է Թրամփին կապույտ բաճկոնով և վառ կարմիր փողկապով:
Արձանի հեղինակը նախկինում սլովենական հարցազրույցներից մեկում ասել էր, որ ցանկանում է ներկայացնել Թրամփին «Գերմարդի» կամ «Ազատության» արձանի տեսքով։