Հայաստան Քաղաքական 

Ամերիկացիները չեն կարողացել քարտեզի վրա գտնել Իրանը

Ամերիկացիների մեծ մասը չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը: Նյու Յորքում համապատասխան հետազոտությունն իրականացրել է The Independent-ը:

Ավելի վաղ Morning Consult-ը հետազոտության արդյունքներ էր հրապարակել, որոնց համաձայն ամերիկացիների միայն 28 տոկոսն են կարողացել հստակ նշել Իրանի տեղը: Հարցվածների 69 տոկոսը կարծիք են հայտնել, որ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բարձրացրել է Վալինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի հավանականությունը:

The Independent-ն որոշել է նմանատիպ հետազոտություն անել նաև ինքը: Արդյունքում լրագրողին հանդիպած 12 քաղաքացիներից միայն մեկն է իմացել Իրանի գտնվելու վայրը: Վերջինս եղել է երիտասարդ ֆրանսիացի:

 

Նույն շարքից