Միջազգային Քաղաքականություն 

Առանց Սուլեյմանիի ջանքերի, դուք Լոնդոնում այսօր անվտանգություն չէիք ունենա․ Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է նրան չհետևել ԱՄՆ-ին և վերանայել իր դիրքորոշումը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան կապակցությամբ, ասվում է Իրանի նախագահի կայքում:

«Առանց նրա (Սուլեյմանիի) ջանքերի, դուք Լոնդոնում այսօր անվտանգություն չէիք ունենա»,-ասել է Իրանի նախագահը՝ քննադատելով Սուլեյմանիի սպանության վերաբերյալ բրիտանական կառավարության որոշ պաշտոնյաների հայտարարությունները։

Նույն շարքից