Աբխազիայի ԱԺ խոսնակ Վալերի Կվարչիան հանրապետությունում առկա իրավիճակի քննարկման նիստից հետո հոսպիտալացվել է սրտի կաթվածով:
Այս մասին հայտնել է խորհրդարանի անդամներից մեկը: «Խոսնակի մոտ սրտի կաթված է, նրան տարել են շտապօգնության բժիշկները»,- ասել է վերջինս:
Հայտնի է, որ 73-ամյա խոսնակը դուրս է եկել խորհրդարանի շենքից՝ ներկաներին խոհեմություն ցուցաբերելու կոչ անելով: